Հասմիկ Վարդերեսյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Ավագ դպրոց 10-րդ դասարան


Վանո Սիրադեղյան հրապարակախոսն այսօր

Ամեն տարի մեր կրթահամալիրում անցկացվում են «Սիրադեղյանական օրեր», որոնք նվիրված են հասարակական-քաղաքական գործիչ, գրող , հրապարակախոս Վանի Սիրադեղյանին։ Հարց է առաջանում ՝ ինչու է ամեն տարի կրթահամալիրում անցկացվում Վանո Սիրադեղյանին նվիրված օրեր։ Վանո Սիրադեղյանը երկակի գրող է ՝ քաղաքական և գեղարվեստական, ուստի անհրաժեշտ է Վանո Սիրադեղյանին դիտարկել քաղաքական և գեղարվեստական կողմերից։ Այս հարցը առաջ քաշելով մենք չենք փորձում ցածրացնել Սիրադեղյանի աշխատանքները, հոդվածները կարդալու կարևորությունը, սակայն միևնույն ժամանակ հարց է առաջանում, ինչո՞ւ Վանո Սիրադեղյան և արդյոք կա՞ Վանո Սիրադեղյան ամեն տարի ընթերցելու անհրաժեշտությունը։ Սիրադեղյանը իր հոդվածներում խոսել է իր ժամանակի խնդիրների մասին, որոնց մի մասը մինչ օրս էլ կան, բայց արդյոք կա՞ անհրաժեշտություն «սիրադեղյանական օրերը» տոն դարձնելու։ Վանո Սիրադեղյանը այն գրողներից է, ում աշխատանքները պետք է ընթերցել և քննարկել, այլ ոչ թե դարձնել տոն և քննարկել ստեղծագործությունները միակողմանի։ Այսպիսիսով մենք զրկում ենք աշակերտներին քննադատողական մտածելակերպ ձևավորելուց և աշխատանքների վերաբերյալ իրենց սեփական տեսակետը հայտելուց։ Կարծում եմ, որ կրթահամալիրում Վանո Սիրադեղյանին նվիրված օրեր անցկացնելը անհիմն է և ենթակա է քննարկման։

Վանո Սիրադեղյանի հոդվածներից

Չհիշվող պատերազմը

«Պարզվեց, որ մեր ժողովուրդը պատերազմ չի համարում այն պատերազմը, եթե ժողովրդի կեսին չեն բնաջնջում եւ երկրից մնացածին չեն վտարում: Կամ՝ երկրի ողջ չափահաս բնակչությանը չեն զորակոչում, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, եւ կեսն է ետ գալիս պատերազմից: Եթե համայնական արտից 10 հասկ փեշը դնելու համար երեխամորը տարիների սրոկ չեն տալիս: Եթե գերի ընկածի ընտանիքին չեն զրկում հացի քարտից ու մատնում սովամահության: Եթե պատերազմից ձեռուոտը տեղը վերադարձածին չեն աքսորում Սիբիր … Իսկապես, ի՞նչ պատերազմ, եթե տունդ հրի չեն մատնել, կանանց բռնաբարել եւ երեխաներիդ սրի չեն քաշել:

Ղարաբաղյան պատերազմի չորս տարիներին Սփյուռքից մասնակցեցին 50 հոգուց ոչ ավել կամավորական: Այս թվի ոչնչությունը պատկերացնելու համար նշենք, որ սերբ-մուսուլմանական վերջին պատերազմին մասնակցում էր այլերկրացի սերբերից կազմված 5000-անոց զորամիավորում: ինչդեռ հայ տխրահռչակ «ազգային» կուսակցությունը պատերազմի սկզբից մինչեւ ավարտ, Հայկական բանակի կազմավորման ծանրագույն ժամանակներում դրսից կամավորներ գրելու փոխարեն, դասալքում էր զորակոչի տարիքի տղաներին Հայաստանում եւ գործկոմների նախագահների հետ «ազգային համաձայնության» եկած՝ դասալիքներից սկաուտական ճամբարներ էր դնում Հայաստանի սարերում, սովորեցնելով հայրենասիրական երգեր, ուտեցնելով հումանիտար օգնության վաֆլի, սերմանելով ատելություն կանոնավոր բանակի դեմ եւ հրաձգության վարժանքներ անցկացնելով; Թե պետության եւ պետական զինական կառույցների առկայությամբ ինչո՞ւ է կուսակցությունը կրակելու վարժեցնում պատանիներին, ոչ մեկի տանձին չէր այն ժամանակ, որովհետեւ չէ՞ որ «սաղս էլ հայ ենք»: Այդ հետո պարզվեց՝ ինչու, երբ այդ ճամբարներից դուրս եկածները հոկտեմբերի 27-ին խուժեցին Ազգային ժողով: Ընդհանրապես, Հայաստանում ոչ մեկը չի մտապահում, թե ով ինչ է արել ու ասել 2 կամ 5 տարի առաջ , բայց ում քնից բրթես՝ բերանացի արտասանում է Ավարայրի ճակատամարտը կամ Կոտորածի պատմությունը Երբ երկրի օպոզիցիան պայքարում է ոչ թե օրվա, այլ տարիներ առաջ եղած իշխանության դեմ, երբ ապրիլի 24-ին խաշ են դնում եւ ակադեմիկոս ու հանցագործ սեղան են նստում օղռաշների հետ, երբ օրենք են գրում պատմական իրադարձության վերաբերյալ, երբ իրավապաշտպանները պաշտպանում են հաղթած բանակի Սպարապետի գլուխը կտրելու գնացած անասուններին , երբ 100 հոգու ներկայությամբ մարդ են սպանում եւ ի հայտ չի գալիս մեկ լիարժեք վկա,-գլխակեր բարքերով ապրող այդ երկիրը չի կարող աղետի չգալ: Իրավիճակի դրամատիզմը այն է, որ որքան ուշանում է աղետը, այնքան սպառվում են վերականգնումի բարոյական, դեմոգրաֆիկ, նյութական, քաղաքական ռեսուրսները:»

Վերլուծություն

Վանո Սիրադեղյանի վերլուծությունները, հոդվածները ինձ բավականին հետաքրքիր են, քանի որ այդքան էլ երկար ու ծավալուն չեն, բայց շատ բովանդակալից են ու քննարկման ենթակա։ Այստեղ Սիրադեղյանը անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է մեր ժողովուրդը ընկալում «պատերազմը» և նշում է, որ Հայաստանում ոչ մեկ չի հիշում, թե ինչ է տեղի ունեցել 2-5 տարի առաջ, այլ հիշում են Մեծ Եղեռնը և Ավարայրի ճակատամարտը։ Այստեղ համամիտ եմ Սիրադեղյանի հետ, քանի որ մենք սիրում ենք պարծենալ մեր հաղթանակներով կամ հակառակը՝ Մեծ եղեռնը անընդհատ բարձրաձայնելով ։ Նույն լրջությամբ չենք խոսում ներկայիս խնդիրների մասին, որոնք հիմա շատ ու շատ ավելի կարևոր են։ Անյուհետև նշում է, որ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ սփյուռքից մասնակցեց ոչ ավել քան 50 կամավորական։ Եվ հայ տխրահռչակ «ազգային» կուսակցությունը Հայկական բանակի կազմավորման ծանրագույն ժամանակներում դրսից կամավորներ գրելու փոխարեն, դասալքում էր զորակոչի տարիքի տղաներին ։Այստեղից հարց է առաջանում, Վանո Սիրադեղյանը պատկերացնում էր, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ սփյուռքը պետք է գար Հայաստան և պատերազմե՞ր։ Իհարկե ոչ։ Առհասարակ ինչպե՞ս ենք մենք՝ հայերս ընկալում Սփյուռքի դերը Հայաստանի Հանրապետությունում։ Կամ ինչպես պետք էր Հայաստանի Հանրապետությունը զորակոչեր սփյուռքահայերին։ Այս հարցերը կարծում եմ, որ վիճելի են և ենթակա են քննարկման։

Այնուհետև անդրադարձ կատարեց հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած իրադարձություններին, ասելով՝ թե պետության եւ պետական զինական կառույցների առկայությամբ ինչո՞ւ է կուսակցությունը կրակելու վարժեցնում պատանիներին, ոչ մեկի տանձին չէր այն ժամանակ, որովհետեւ չէ՞ որ «սաղս էլ հայ ենք»: Այդ հետո պարզվեց՝ ինչու, երբ այդ ճամբարներից դուրս եկածները հոկտեմբերի 27-ին խուժեցին Ազգային ժողով: Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածները նույնպես վիճելի են, թե ինչպե՞ս և ու՞մ կողմից է կազմակերպվել այն, սակայն կուսակցության կողմից պատանիների զինվորական ծառայության վարժեցման հանդեպ պետության անտարբերությունը ենթակա է քննարկման։Պետությունը այնուամենայինվ պետք է վերահսկեր զիվորական ծառայության վարժեցումները կուսակցության կողմից, և բանակի դեմ ուղղված ատելության խոսքերը, որոնք սովորեցնում էին երիտասարդ պատանիներին և ի վերջո կազմակերպվեց հոկտեմբերի 27-ը։ Վերջում Սիրադեղյանը հոդվածն ավարտում է հետևյալ կերպ, որ գլխակեր բարքերով ապրող այդ երկիրը չի կարող աղետի չգալ․ իրավիճակի դրամատիզմը այն է, որ որքան ուշանում է աղետը, այնքան սպառվում են վերականգնումի բարոյական, դեմոգրաֆիկ, նյութական, քաղաքական ռեսուրսները:

Այս հոդվածում Վանո Սիրադեղյանը անդրադարձել է մի քանի կաևոր կետերի, ինչպսիսն են սփյուռքի դերը Հայաստանում, պատերազմ հասկացությունը հայ հասարակությունում, հայ «ազգային»կուսակցության դերը, իր հակապետական գործունեությունը, հոտկեմբերի 27-ը և պետության անտարբերությունը կուսակցության գործունեության նկատմամբ։

«Քանի դեռ Հայաստանը դիմանում է»

Ինչպե՞ս է լուծվելու խաղաղության հարցը։ Ինչպե՞ս է լուծվելու (եթե բանը դրան հասավ) պատերազմի հարցը։ Խաղաղության հարցի իրենց պատասխանը գոնե ինձ համար քիչ թե շատ պարզ է․ առանձնապես չէին էլ թաքցնում։ Բայց պատերազմի հարցը, այսինքն՝ հաջող պատերազմելու հարցը մնում է բաց։ Ավելի ստույգ՝ հայրենիքը պաշտպանելու խնդիրը, որովհետեւ ես այնպիսի զգացողություն ունեմ, որ այն հայրենիքը, որ ներկայացնում են այսօրվա կառավարիչները, այդ հայրենիքը պաշտպանել կամեցողների թիվը օրըստօրե նվազում է։ Իհարկե, գրքային հայրենասերները կարող են սեղմել իրենց փոքրիկ եւ սպիտակ բռունցքները եւ կապտած շուրթերով բարբառել, թե հայրենիքը մեկն է, հայրենիքը բոլորինս է եւ այլ ճշմարտություններ, բայց սա արդեն գեղեցկախոսության ոլորտն է։

Ես անկեղծորեն վախենում եմ պարտվողական երեւալու մեջ մեղադրվելուց (անպատվաբեր մեղադրանք է), բայց վախս այնքան սաստիկ չէ, որ մթագնի ուղեղս, առավել եւս լռեցնի տագնապս, որ բանը, ավաղ, դեպի վատն է գնում։ Ազգային միասնության հոխորտանքով այսօրվա կառավարիչները ուղիղ գծով տանում են դեպի ազգային պառակտում։ Մանր կուսակցությունների համերաշխությամբ կուրացած՝ դեպի ժողովրդի հատվածների ու սոցիալական շերտերի, խմբերի պառակտում։ Կամ՝ պառակտման խորացում ― էությունը չի փոխվում։ Կոմպլեքսավորված լինելով իշխանության գալու եղանակից, խեղդվելով այն գիտակցությունից, որ Լեւոն Տեր֊Պետրոսյանը իշխանության պատասխանատվությունը իբրեւ սատկած շուն է կախել Քոչարյանի վզից, վերջապես կռահելով, որ երեք տերությունները իշխանափոխության այդ եղանակին համաձայնել են համաձայնագրի ստորագրումը արագացնելու պայմանով։ Խորապես մերժելով «ազգային առանձնահատկություն», «ազգային համաձայնություն», «համազգային թեկնածու» եւ այս շարքից այլեւայլ հակագիտական, բնության մեջ ու հասարակական կյանքում չհանդիպող հասկացությունները, չեմ կարող սակայն չարձանագրել, որ առանձնահատուկ պահ է այսօր մեր ժողովրդի կյանքում, եւ առանձնահատուկ ճգնաժամ է մեր պետականության ձախորդ ընթացքի սակավաթիվ կայացած հատվածներից մեկում, ― եւ այս պահին մերժելի է ինձ համար իշխանափոխության, իշխանաձգտման դասագրքային նորմը։

Թող մնան՝ կառավարեն։ Թող լուծում տան Ղարաբաղի հարցին եւ իշխեն 30 տարի։

Վերլուծություն

Բավականին բարդ ու հետաքրքիր հոդված էր , քանի որ հոդվածը սկսվում է Լևոն Տեր Պետրոսյանի հրաժարականից նոր իշխանափոխության թեզերով մինչև Լեռնային Ղարաբաղի խնդրին լուծում տալուն։ Սիրադեղյանը նշում է, որ Լևոն Տեր Պետրոսյանը իր հրաժարականով, ԼՂ հարցը կախում է Ռոբերտ Քոչարյանի ուսերից, որը պետք է շարունակվեր 30 տարի։ Նշում է, որ այն հայրենիքը, որ ներկայացնում են այսօրվա կառավարիչները, այդ հայրենիքը պաշտպանել կամեցողների թիվը օրըստօրե նվազում է։ Իհարկե, գրքային հայրենասերները կարող են սեղմել իրենց փոքրիկ եւ սպիտակ բռունցքները եւ կապտած շուրթերով բարբառել, թե հայրենիքը մեկն է, հայրենիքը բոլորինս է եւ այլ ճշմարտություններ, բայց սա արդեն գեղեցկախոսության ոլորտն է։ Բացի այս ամենից Սիրադեղյանին անհանգստացնում էր նաև պարտվողական երեւալու մեջ մեղադրվելուց, բայց վախս այնքան սաստիկ չէ, որ մթագնի ուղեղս, առավել եւս լռեցնի տագնապս, որ բանը, ավաղ, դեպի վատն է գնում։ Սիրադեղյանը անդրադառնում է «հայրենասիրություն» հասկացողությանը, ասելով, որ երբ առաջացել էր պատերազմ սկսվելու հավանականությունը, հայրենիքը պաշտպանել ցանկացողների թիվը գնալով նվազում էր, մեղադրում է Տեր-Պետրոսյանին, որ Լեռնային Ղարաբաղի հարցին լուծում այդպես էլ չտվեց և հրաժարական տվեց, որը պետք է շարունակվեր ևս 30 տարի։

Եզրակացություն

Վանո Սիրադեղյանը, իհարկե երկակի գրող է ՝ քաղաքական և գեղարվեստական, գրել է իր ժամանակի խնդիրների մասին, որոնց մի մասը մինչև հիմա էլ արդիական են։ Կարծում եմ, որ կա անհրաժեշտություն կարդալու և քննարկելու Վանո Սիրադեղյանի ստեղծագործությունները, սակայն անհիմն և անիմաստ է այս ամենը վերածել տոնի և ամեն տարի անցկացնել «սիրադեղյանական օրեր» ։ Իր մասին չենք կարող խոսել միակողմանի և չքննարկել իր ստեղծագործությունները կամ հոդվածները։ Վանո Սիրադեղյանի ստեղծագործությունները քննարկելը առիթ չէ այն տոն դարձնելու և ամեն տարի «սիրադեղյանական օրեր» անցկացնելուն։



One response to “Վանո Սիրադեղյան հրապարակախոսն այսօր”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started